Логотип

Անահիտ Բախշյան. Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Քաղաքական, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը քիչ առաջ տեղեկացրեց՝ սեպտեմբերի 14-ին ժամը 18։30-ից սկսած տարբեր ուղղություններով քայլերթ են իրականացնելու ի պաշտպանություն Ամուլսարի։

«Մենք դա պարտավոր ենք անել, մենք պատասխանտու են մեր երկրում յուրաքանչյուր որոշման համար»,-ասաց Անահիտ Բախշյանը։

Նա հիշեցրեց  «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի մասին, ընդգծեց՝ պետք է տեր կանգնել երկրի անվտանգությանը, բնությանը։

«Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի»,-նշեց նա։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունից  էլ հայտնում են, որ շաբաթ օրը` սեպտեմբերի 14-ին, 18:30-ին, նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ` ի պաշտպանություն Ամուլսարի:

Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միանալու են նաև հենց Սարի պահապանները: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:

Նախաձեռնած երեք երթուղիներն են՝

Երթուղի-1 / 18:30-Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։Հանրապետության ՀրապարակԱբովյան ՓողոցՀյուսիսային ՊողոտաԱզատության Հրապարակ

Երթուղի-2 / 18:30-Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։Բաղրամյան փողոցՖրանսիական հրապարակՍայաթՆովա փողոցԱզատության Հրապարակ

Երթուղի-3 / 18:30-Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածքԳ. Լուսավորիչ փողոցՄաշտոցի պողոտաԱզատության Հրապարակ։

«Պահանջը հստակ է՝ Ամուլսարն առանց հանքի»,-նշում են նախաձեռնությունից։