Մենք հիմա շատ քիչ տեղեկատվություն ունենք՝ կապված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Մենք առայժմ ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից, պետք է հասկանալ՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել, որն է պատճառահետեւանքային կապը։ Ես առայժմ զերծ կմնամ գնահատող դատողություններից, կասեմ միայն մեկ բան՝ սա գործընթաց է, որը տեղի է ունենում իշխանության ներսում, եւ, համապատասխանաբար, բոլոր գործողությունների պատասխանատվությունը իշխանությունն է կրում։
