Վերին Լարսի անցակետում ավարտվել է հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումը: Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հայտնել է Facebook-յան իր էջում:
«Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից», – նշվում է այսօր տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
