Մոսկվայի դատարանը վճռել է կալանավորել 16-ամյա ադրբեջանցուն, որը նոյեմբերի 24-ին վիրավորել էր անվտանգության աշխատակցին և երկու ոստիկանի։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի դատախազության Telegram–ալիքից։
Նախօրեին 16-ամյա Հուսեյն Հաջիևը (ծնունդով Ադրբեջանից) դանակահարել էր Մոսկվայի առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցին, որը նրան նկատողություն էր արել առևտրի կենտրոնում նամազ անելու համար։ Բերման ենթարկվելիս նա դիմադրություն էր ցույց տվել և վիրավորել երկու ոստիկանի։
Հաջիևին մեղադրանք է առաջադրվել կրոնական ատելության հողի վրա կատարված մահափորձի և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգության հոդվածներով (ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մասի «լ» ենթակետ և 317-րդ հոդված)։ Հաջիևը մեղքը չի ընդունել և հրաժարվել է ցուցմունք տալ։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ տղամարդը բալակլավայով հավատարմության երդում է տալիս «Իսլամական պետությանը»*: «Многонационал» և «Рыбарь» Telegram–ալիքները գրում են, որ դա այն դեռահասն է, որը հարձակում է գործել առևտրի կենտրոնում։
Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը խնդրել է իրեն նյութեր ներկայացնել քննչական գործողությունների ընթացքում բացահայտված միջադեպի հանգամանքների, ինչպես նաև քրեական գործի հետաքննության արդյունքների վերաբերյալ: Դրա կատարման վերահսկողությունը հանձնարարվել է գերատեսչության կենտրոնական գրասենյակին։
*«Իսլամական պետությունը» Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։
Sputnik Արմենիա
