Логотип

Ռուբեն Վարդանյանի «դատը». Բաքվում շարունակում են հարցաքննել «վկաներին»

Այսօր Բաքվում կայացել է գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը:

Այս նիստում ևս, ինչպես և նախորդներում, հարցաքննվել են այսպես կոչված «տուժողները», ուսումնասիրվել են «գործի» նյութերում առկա որոշ «փաստաթղթեր» և «ապացույցներ»:

Ռուբեն Վարդանյանը «դատավարության» ժամանակ (25 նոյեմբերի 2025թ., Բաքու)

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաջորդ «նիստը» նշանակված է դեկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա