Логотип

Սլովակիայի նախագահը շնորհավորել է Ալիևին «խաղաղության» առթիվ և հայտնել թնդանոթ արտադրելու տեխնոլոգիայի փոխանցման մասին

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին շատ տարօրինակ և հակասական հայտարարություն է արել։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար տարիներ անց խաղաղության պայմանագիր է նախաստորագրվել։ Ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանին և ադրբեջանական ժողովրդին», – հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սլովակիայի նախագահը նշել է, որ ուշադրությունը այժմ կկենտրոնացվի հետհակամարտական ​​շրջանի վրա. «Ադրբեջանը կարող է առաջատար դեր խաղալ Սլովակիայում: Երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է մեր համար ռազմավարական գործընկեր դառնալ: Մեր պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները: Մենք կկարողանանք օգտագործել Ադրբեջանի էներգետիկ պաշարները: Պաշտպանական արդյունաբերության մեջ մենք մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին: Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանու և այլ ոլորտներում: Մենք կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության ոլորտում: Մենք կարող ենք համատեղ արտադրված արտադրանք վաճառել երրորդ երկրներին»: Պելեգրինին նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ հայտնել է հրետանային համակարգեր գնելու իր մտադրության մասին:

Սլովակիայի նախագահը հայտարարել է, որ այս զենքերը կամրապնդեն ադրբեջանական բանակի հզորությունը։

News.am