Логотип

Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է

Հարավային Կովկասի երկրների շարքում՝ Հայաստանը կյանքի համար ամենաթանկ երկիրն է։ Այս մասին են վկայում կյանքի արժեքի և որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Numbeo-ի տվյալները։

Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 87-րդ տեղը: Վրաստանը գտնվում է 116-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը՝ 122-րդ:

Թուրքիան զբաղեցնում է 93-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 104-րդը:

Ինդեքսը հաշվի է առնում կյանքի արժեքը, սննդամթերքի և բնակարանի գները, հանցավորության մակարդակը, առողջապահության որակը, տրանսպորտի որակը և այլ գործոններ:

News.am