ՄԱԿ-ի անկախ փաստահավաք առաքելությունը նշել է, որ Իրանի դեմ ամերիկյան և իսրայելական հարվածները հակասում են կազմակերպության կանոնադրությանը:
«Այդ հարձակումները, որոնց հաջորդեցին տարածաշրջանում Իրանի պատասխան հարվածները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, որն արգելում է ուժի կիրառումը ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ: « …» Միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հետևողականորեն կիրառվեն բոլորի նկատմամբ. դրանք չեն կարող տարբեր կերպ մեկնաբանվել՝ կախված այն բանից, թե որ պետությունն է գործողություններ իրականացնում», – ասված է ՄԱԿ-ի փաստաթղթում:
ՄԱԿ-ի անկախ առաքելությունը խստորեն դատապարտում է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին:
Sputnik Արմենիա
