Логотип

Փաշինյանը նոր պաշտոնի է նշանակել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից և նշանակվել ՀՀ ՏԿԵ փոխնախարար։ Այդ մասին այսօր համապատասխան որոշումներ է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,– ասված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Առնակ Ավետիսյանը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թ. հունվարի 5–ին:

Մինչ այդ` 2021 թվականին, նա նշանակվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար: Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2018–21 թթ. եղել է Կոտայքի մարզպետի տեղակալ։

Sputnik Արմենիա