Քանի որ լրագրողները շատ են հարցնում, միանգամից ասեմ. Վերաքննիչ քրեական դատարանի հետ համաձայն եմ միայն այն առումով, որ Արշակ Սրբազանը չպետք է ազատազրկված լինի, այս մասին գրել է Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բայց բոլորովին համաձայն չեմ, որ Սրբազանի նկատմամբ հնարավոր էր կիրառել որևէ խափանման միջոց:
Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում»,-գրել է Բաբայանը։
Նշենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ լրագրողներին ասել էր, թե դատարանը որոշակի սահմանափակումներ է կիրառել Արշակ Սրբազանի նկատմամբ։
««Դատարանը վարչական հսկողություն է սահմանել, նաև՝ տարածքային սահմանափակում. Արշակ Սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործող վկաների հետ»,-ասել էր Ռուբեն Մելիքյանը։
Aysor.am
