Логотип

Կաթողիկոսն ընդունել է Հռոմի պապի պատվիրակին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին: Այս մասին հայտնել է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց առաքելական և Հռոմի կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։ Ամենայն հայոց հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Հռոմի սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապին»,– ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք` Գարեգին Երկրորդը Վատիկան էր մեկնել 2025 թվականի սեպտեմբերի 15-ին, հանդիպել Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։

Sputnik Արմենիա