Логотип

Ռուսաստանից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է

Ռուսաստանն ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Հայաստան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը:

«2025 թվականին, 2024-ի համեմատ, Ռուսաստանից Հայաստան հացահատիկի արտահանումն աճել է 55%-ով․ ցորենի արտահանումն աճել է 19,6%-ով, արևածաղկի ձեթինը՝ 7,4%-ով։ Լավ դինամիկա են ցույց տալիս ազոտական պարարտանյութերը, որոնց արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 7,4%-ով։ Եվ սկզբունքորեն, եթե դիտարկենք ագրոհատվածը, մեզ մոտ դինամիկան միայն դրական է»,-ասել է նա:

ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինն, իր հերթին, նշել է, որ թեպետ 2024 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության աճը (որը պայմանավորված էր Հայաստանի միջոցով ռուսական արտադրանքի, հիմնականում՝ թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ) մեկ տարի անց հավասարվել է, մնացած ավանդական ապրանքախմբերի մասով նկատելի է աճ և առաջընթաց։

«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրի հիմնարար սկզբունքների տեսանկյունից մենք ունենք առաջընթաց»,-հայտարարել է Սոլոմինը՝ հավելելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս գործընթացներն ավելի դինամիկ են:

Alpha News