Логотип

Ռուսական «Առաջին բեռնատար ընկերությունը» մտադիր է եռապատկել Հայաստան մատակարարումները

Ռուսաստանի խոշորագույն մասնավոր երկաթուղային օպերատորներից մեկը` «Առաջին բեռնատար ընկերությունը», մարտի սկզբին գործարկել է Հայաստան պարարտանյութ ուղարկելու նոր երթուղի:

Ընկերությունից հայտնել են, որ փակ վագոնները Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ արտահանվող արտադրանքը Հյուսիսկովկասյան երկաթուղու կայարանից տեղափոխել են Հարավկովկասյան երկաթուղու կայարան։

Հստակեցվում է, որ ընկերության աշխատակիցները բոլոր պոտենցիալ առաքիչների հետ բանակցել են անցյալ տարվա վերջին, երբ տեղեկություն էր ստացվել դեպի Հայաստան փոխադրումների վերսկսման մասին:

«10 վագոն պարարտանյութերի փորձնական փոխադրումը հաջող է անցել։ Մինչև ապրիլ նախատեսում ենք ընդլայնել Հայաստան առաքումների աշխարհագրությունը և եռապատկել արդյունքը։ Նախատեսվում է մշակել ևս մի քանի հեռանկարային նախագծեր հավաքված բեռների, արդյունաբերական հումքի, գունավոր մետաղների փոխադրման համար», –ասել է Ռոստովի մասնաճյուղի տնօրեն Յուլյա Դուդինովան։

«Առաջին բեռնատար ընկերությունը» տրամադրում է բեռների փոխադրման ծառայությունների համալիր:

Sputnik Արմենիա