Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում զեկույցում ուշագրավ հատվածի վրա․
«2025 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջարկել է ստեղծել և անձամբ նշանակել մի խորհուրդ, որը պետք է ընտրեր ՀԱԵ նոր առաջնորդ, և առաջ է քաշել իր օրակարգին հարող հոգևորականների՝ գործող Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։
Փաշինյանի արշավը Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ զուգակցվել է ՀԱԵ հոգևորականների և այն աշխարհիկ անձանց ձերբակալությունների հետ, ովքեր քննադատել կամ քաղաքական ընդդիմություն են դարձել նրա կառավարությանը»։
Ամբողջական զեկույցը՝ ԱՍՏԵՂ։
News.am
