ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այսօրվա համագումարում հաստատվել է ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում թեկնածուների նախընտրական ցուցակը։
Այնտեղ ներառված է 60 անուն։
Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որը ցուցակում առաջին համարն է։ Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։
Sputnik Արմենիա
