Логотип

Հորմուզի նեղուցով տարանցումը վերադարձել է խիստ ռազմական վերահսկողության նախկին ռեժիմին

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով տարանցումը վերադարձել է խիստ ռազմական վերահսկողության նախկին ռեժիմին։ Այս մասին հայտնում է «Press TV»-ն։

Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շտաբում սահմանափակումների վերականգնումը բացատրել են ԱՄՆ-ի կողմից իրականացվող բազմաթիվ խախտումներով և «շրջափակման անվան տակ իրականացվող ծովահենությամբ»։

«Iranist» Telegram-ալիքի տվյալներով՝ նեղուցով անցումն այսուհետ թույլատրվելու է միայն սահմանափակ թվով նավերի համար։

Ավելի վաղ Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին, որ պատերազմի սկզբից փաստացի փակված ռազմավարական այս ջրուղին մինչև զինադադարի ավարտը լիովին բաց կլինի առևտրային նավերի համար։ Իրանը, սակայն, մի քանի պայման էր առաջադրել։ Իրանը նշել է, որ նավերն ու բեռները չպետք է կապ ունենան ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, ինչպես նաև արգելվում է ռազմական նավերի անցումը։

News.am