«Իշխանությունն ասում է՝ այ, եթե դուք խոսեք իրավունքի մասին, Ադրբեջանն՝ այ-այ-այ։ Իրենք արդեն քանի տարի է Արցախ բառը չեն ասում, ինքնորոշման իրավունք չեն ասում, արցախահայերի վերադարձ չեն ասում։ Ի՞նչ է դրանից փոխվում»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ այդ ճանապարհն անօգուտ է, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր խոսույթը, ցնդաբանությունները մեր հայրենիք հետ կապված։
«Ոչ ոք չի ասում, որ այդ հարցերը պետք է ագրեսիվ հռետորաբանության մասին լինի, բայց հրաժարվել այդ իրավունքից՝ Փաշինյանին ոչ մեկ իրավունք չի տվել»,- ասաց Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ այս իշխանության կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է, հայաթափվել է։
«Ինչքա՞ն կարելի է լկտի սուտ ասել։ Ձեր աշխատանքի հետևանքով է դա եղել»,- ասաց Մամիջանյանը։
Panorama.am
