Логотип

Մալխաս Ամոյանը ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։

Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Հիշեցենք՝ Մալխաս Ամոյանը 2025 թվականի ապրիլին Բրատիսլավայում դարձել է Եվրոպայյի քառակի, սեպտեմբերի 19-ին՝ աշխարհի կրկնակի չեմպիոն։

Sputnik Արմենիա