Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Էրմիտաժի ցուցանմուշներով ցուցահանդես է բացվել։ Այս մասին հայտնում է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը:
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան) բացված ցուցահանդեսը կրում է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» խորագիրը:

Մեծ իշխան, փոխարքայի որդի Գեորգի Միխայլովիչը
Ցուցահանդեսում ներկայացված են Պետական Էրմիտաժի հավաքածուներից տնտեսական իրեր (սափորներ, գավաթներ, մանյակներ և այլն), որոնք հայտնաբերվել են Մեծ իշխան, փոխարքայի որդի Գեորգի Միխայլովիչի հովանավորությամբ 1885-1886 թթ. անցկացված պեղումների ընթացքում:

Ցուցահանդեսում ներկայացված իրեր
Բացմանը մասնակցել են Երևանում ՌԴ դեսպանատան, ինչպես նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ։

«Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» խորագրով ցուցահանդեսում
Ցուցահանդեսի բացումից առաջ ցուցադրվել է ուշ բրոնզե դարաշրջանի հնագույն դամբարանների պեղումների մասին պատմող տեսաֆիլմ:

Ռուսական «Ռյաբինուշկա» վոկալ համույթը
Երաժշտական ողջույնով հանդես է եկել ռուսական «Ռյաբինուշկա» վոկալ համույթը:
