Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հերքել է Ցեղասպանության հուշահամալիրից Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերը կրճատելու մասին տեղեկությունը։
Նրա խոսքով՝ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Նա գրել է, որ առավոտյան 09:00-ից մինչ 13:00 լինելու է չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
Ըստ Հանրայինի հեռուստածրագրի՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից իրականացվող հեռարձակման ժամանակը սահմանափակվելու է 4 ժամով։ Եթե անցած տարիներին ուղիղ եթերը շարունակվում էր մինչև ուշ երեկո, ապա այս տարվա հեռուստածրագրի համաձայն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կցուցադրվի միայն ժամը 09:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում։ 13։00-ից հետո այլ ծրագրեր են նախատեսված, այդ թվում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, դասական համերգ։
Armenia Today
