Логотип

ՀԿ․ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով

Հայտնի է դարձել, թե ինչ գործով է ձերբակալվել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Արթուր Ավանեսյանը ձերբակալությունն առնչվում է ընտրակաշառք տալու գործով վարույթին։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։