ԱՀԱԳՆԱՑՈՒՄԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է
«Արևմուտքին ձեռնտու է, որ Արցախում հայ չմնա» 100 օր առաջ Արցախում և Հայաստանում չէին կրակում։ Որոշակի ժամանակից ի վեր արդեն կրակում են, կան զոհեր (երեք ոստիկան՝ Արցախում, զինվոր՝ Երասխում)։ Շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի ակներև էր Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի երկայնքով առաջխաղացման փորձը՝ բարձունքների գրավմամբ. Ալիևն ընդունեց, որ ճանապարհ է հարթում դեպի Սյունիք։ Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները չվերադարձրեցին ադրբեջանցիներին ելման դիրքեր։ Ակնհայտ է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ մի քայլ չի ձեռնարկում Արցախում ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։