ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ երեկոյան ժամը 20:00-ին Բաքվից վերադարձել է Երևան։ flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ ԱԱԾ տնօրենին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը Բաքվի օդանավակայանից թռել է ժամը 19:00-ին և 20:00-ին վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենը Բաքու է մեկնել Gulfstream G450 բիզնես դասի ինքնաթիռով, որը պատկանում է FlyOne ավիաընկերությանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել է, որ հատուկ ծառայության ղեկավարը Բաքու է մեկնել՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։ Թե այցի շրջանակում ԱԱԾ տնօրենն ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր է քննարկել, հանրությանը չի ներկայացվում։
Թեև այսօր ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ ԱԱԾ–ն տեղեկատվություն կտա, սակայն մինչ այս պահը ԱԱԾ–ից որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա։