Логотип

Աբովյանում մահացած հայտնաբերված եղբայրները 700 անձի անունով գաղտնի վարկեր էին ձևակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր մանրամասներ են հայտնի դարձել 2 շաբաթ առաջ Աբովյան քաղաքի արագ սննդի կետում կախված հայտնաբերված 2 եղբայրների դեպքից:

Բնակիչներն այսօր NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ ողբերգական դեպքից հետո բանկերից զանգեր են ստացել, որ վարկեր ունեն և պետք է դրանք մարեն:

Ըստ բնակիչների՝ եղբայրները, որ կենցաղային տեխնիկայի խանութ ունեին և տիրապետում էին հաճախորդների անձնագրային տվյալներին, կեղծելով նրանց ստորագրությունները վարկեր են վերցրել, որոշ ժամանակ մարել, ապա դիմել ծայրահեղ քայլի:

Քաղաքացիները չեն պատրաստվում վարկերը մարել այդ վարկերը, դիմել են Վարչական դատարան:

Ըստ քաղաքացիների` մոտ 700 մարդու անունով վարկեր ու ապառիկներ են ձևակերպել։ Խոսքը միլիոնավոր դրամների մասին է։