Логотип

ԵԱԶԲ-ն օգնում է Հայաստանին և Ղրղզստանին լուծել Հնդկաստանից և Պակիստանից միգրացիայի հարցերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում և Ղրղզստանում Պակիստանից և Հնդկաստանից շուրջ 40-50 հազար միգրանտներ կան։ ԵԱԶԲ փորձագետների գնահատականների վրա հիմնված համապատասխան վիճակագրությունը ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջի ընթացքում։

«Գաղտնիք չէ, որ աշխատանքային ռեսուրսների ամենամեծ շուկան ռուսաստանյանն է։ Եվ միգրացիոն հոսքերն ուղղվում են հիմնականում դեպի Ռուսաստան։ Բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ղրղզստանը նույնպես բախվել են, մասնավորապես, Հնդկաստանից և Պակիստանից միգրացիայի խնդիրներին», – նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ԵԱԶԲ-ն երկխոսություն է վարում Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների հետ՝ միգրանտների հաշվառման համար հատուկ հավելվածներ մշակելու և նրանց անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար: Այս առումով Սարգսյանն ընդգծել է միգրանտներին ծառայությունների մատուցման գործընթացի թվայնացման կարևորությունը։

Sputnik Արմենիա