Логотип

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Ադրբեջանից ժամանած 200 կգ հերոինի առգրավման մասին

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը առգրավել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ՝ 200 կիլոգրամ, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։

Առգրավված թմրանյութերի արժեքը սև շուկայում գերազանցում է 50 միլիոնը։

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ կալանավորվել է 1989 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալի վարած բեռնատարում հայտնաբերել և առգրավել են ութ պարկ, որոնք թաքցված էին «ձկան կերի» բեռի տակ, որը պարունակում էր 200 կիլոգրամ հերոին։ Ձեռք բերված ապացույցները հաստատում են, որ տրանսպորտային միջոցը Վրաստան է մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով՝ Կարմիր կամրջի սահմանային անցակետով»։ Համապատասխան քննչական գործողությունները կշարունակվեն հանցագործությանը ենթադրաբար ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 262-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում», – ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

News.am