Логотип

Երևանում պայթյունի հետևանքով տուժածներից 2-ի վիճակը միջին ծանրության է

Երևանի Այասի փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո հոսպիտալացված 4 քաղաքացիներից մեկը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՆԳՆ–ն տեղեկացրել էր, որ ժամը 16։12–ի սահմաններում Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

«2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,- հայտնում է առողջապահության նախարարությունը։

ՆԳՆ–ի թարմացված հաղորդագրությունում նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում։ Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։ Պայթյունը պատճառը դեռ հայտնի չէ։

Sputnik Արմենիա