ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լուծել է Ադրբեջանում երկարատև խնդիր, որն, ըստ նրա, մնացել է չլուծված 36 տարի։
«Այն ձգձգվեց 36 տարի, և ասում էին, թե այն անլուծելի է, բայց ես լուծեցի այդ խնդիրը»,- Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ պատմական հանդիպմանը և այնտեղ ստորագրված փաստաթղթերին անդրադառնալով՝ ընդգծել է Թրամփը։
Ընդ որում, Թրամփը ոչ միայն չի հիշել Հայաստանի անունը, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանին «մյուս տղա» է անվանել։ «Ադրբեջանի առաջնորդը և մյուս տղան…», – հայտարարել է նախագահը։
News.am