Логотип

ԱԼԵՔՍԵՅ ՕՎԵՐՉՈՒԿՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐ

 ԱԼԵՔՍԵՅ ՕՎԵՐՉՈՒԿՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԱլեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղեվորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին:

Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ: Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։

Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ: Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ:

 ԱԼԵՔՍԵՅ ՕՎԵՐՉՈՒԿՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐՄայիսի 25-ին երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային երկու մարզերի տարածքում տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸի կողմից կառավարվող մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են, այդ թվում՝ 1800 մ ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարաններ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային տեխնիկայի վնասում: Սողանքի հետևանքով երկաթուղային գծերի վրա կանգնեցվել է Այրում Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը ներքին և միակ միջազգային (Վրաստանի հետ) հաղորդակցությունում: