Логотип

Ինչո՞ւ է Թրամփը հետաքրքրված Իրանով. բացատրում է քաղաքագետ Կարինե Գևորգյանը

Քաղաքագետ Կարինե Գևորգյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի նկատմամբ մշտական ուշադրությունը պայմանավորում է ամերիկյան ուժերի ռազմավարական դիրքով։ Նա իր տեսակետը հայտնել է Sputnik ռադիոկայանի եթերում։

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ-ն սկսել է տասնյակ օդային վերալիցքավորման ինքնաթիռներ և ծանր ռազմական տրանսպորտային C-5 և C-17 Globemaster ինքնաթիռներ տեղափոխել Մերձավոր Արևելք: Վերլուծաբաններն ամերիկյան ռազմական ուժերի այս տեղափոխումը գնահատում են որպես Իրանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստում: Նման գործընթաց էր տեղի ունեցել նաև անցյալ տարվա հունիսին` Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ։

Գևորգյանը նշել է, որ ամերիկյան հիմնական ռազմակայանները և զորախմբերը տեղակայված են արևելյան կիսագնդում՝ ԱՄՆ–ի տարածքից դուրս:

Փորձագետը որպես առանցքային օրինակ նշել է Հնդկական օվկիանոսում գտնվող «Դիեգո Գարսիա» խոշոր բազան, որը գտնվում է Իրանի ափից մոտավորապես 4000 կմ հեռավորության վրա։

Նրա խոսքով՝ ավիացիայով և ստորջրյա նավատորմով հագեցած այդ օբյեկտը կարևոր հարթակ է ԱՄՆ-ի համար:

«Սա լուրջ միջոց է, որը թույլ է տալիս ամերիկացիներին վերահսկողություն սահմանել կամ առնվազն ուժային ճնշման սպառնալիք գործադրել թե՛ Աֆրիկայի, թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ Հնդկաստանի վրա», – ասել է Գևորգյանը:

Փորձագետը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն իր գլոբալ ռազմական ենթակառուցվածքի պատճառով չի կարող մեկուսանալ իրեն հետաքրքրող տարածաշրջաններից:

Sputnik Արմենիա