Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ներդրումային ծրագիրը 98 միլիարդի դրամ է, այս պահին ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից, որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով ներկա դրությամբ խոսակցություն չի գնում, որ ծրագիրը կֆինանսավորվի։ Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 12–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նախագծային աշխատանքները տևել են 2021-25 թվականներին և 2026-ից 2031-ը փաստացի իրագործման փուլն է նախատեսվում։ Նախագիծը ավարտվել է 25 թվականին, ներդրումային ծրագիրը կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացվել է կառավարություն, որպեսզի վարչապետի մոտ վերջնական քննարկում տեղի ունենա։
Գերակա շահի մասին որոշումը կառավարությունում հաստատվելուն պես մեկնարկելու են օտարման գործընթացները։
Մրցութային գործընթացներում հնարավոր են ձգձգումներ, հաշվի առնելով, որ խոշորագույն ենթակառուցվածքային ծրագիր է, մեծ հավակնություն կա, որ մրցույթային գործընթացները կազմակերպվեն այնպես, որ հնարավոր լինի միջազգային լուրջ խաղացողներ և ընկերություններ ներգրավվեն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց փաստաթղթի նախագծի պատրաստման ժամկետ ասել, ինչին հնչեց պատասխան, որ մինչև այս ամսվա վերջ արդեն կունենանք նախագիծը։
«Շատ լավ, ֆիքսեցինք, փետրվարի առաջին գործակարգավարականին զեկուցում եք, որ քաղաքապետարանից փաստաթուղթը ուղարկվել է կառավարություն»,–ընդգծեց քաղաքապետը։
News.am
