Логотип

Բերիո հայոց թեմի առաջնորդ սրբազան հայրը այցելել է Արամ Ա Վեհափառին

Հունվարի 7–ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելել է Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարյանը։

Մակար սրբազանը Վեհափառ Հայրապետին զեկուցել է թեմի գործունեության մասին, հատկապես Հալեպի, Ջեզիրեի, Դամասկոսի և այլ շրջանների մեջ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Հալեպի մէջ ստեղծված ապահովական ընդհանուր վիճակը։

Հայրապետը իր գնահատանքն է հայտնել առաջնորդ սրբազան հոր և համայնքային պատասխանատուների, որոնք մոտիկից հետևում են մեր ժողովուրդի ապահովությանը ու բարօրությանը։

Նորին Սրբությունը Սիրիայի մեր ժողովուրդի զավակներին հայտնել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության ամբողջական զորակցությունը։

News.am