Логотип

Արաղչի․ ԱՄՆ-ն պետք է իրավական պատասխանատվության ենթարկվի՝ Իրանում անկարգություններ կազմակերպելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Միացյալ Նահանգներին իրավական պատասխանատվության ենթարկել՝ «Իրանի ներքին գործերին իր կոպիտ միջամտության համար»՝ դատապարտելով Վաշինգտոնին «վերջերս տեղի ունեցած անկարգություններից հետո երկիրը ապակայունացնելուն ուղղված կազմակերպված ահաբեկչական բռնությանը աջակցելու» համար, հաղորդում է Press TV-ն։

Երեքշաբթի օրը KHAMENEI.IR կայքում հրապարակված հոդվածում Արաղչին հայտարարել է, որ «վերջերս իրականացված կազմակերպված ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ բացահայտել են Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարքագծի իրական բնույթը՝ միաժամանակ միջազգային հանրության առջև բարձրացնելով ինքնիշխան պետությունների գործերին օտարերկրյա անվերահսկելի միջամտության ավելի լայն հարցը»։

Նա նշել է, որ հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված բռնության կազմակերպված գործողությունները ոչ թե տարերային բողոքի ցույցեր են եղել, այլ «Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի կողմից աջակցվող մտածված ու կազմակերպված նախագծի» մաս։

«Հանցավոր տարրերի ուսուցումը, զինումը և ուղղորդումը, բռնության բացահայտ հրահրումը և Իրանի ներքին անվտանգությունն ապակայունացնելու ջանքերը՝ այս ամենն այնպիսի բաղադրիչներ են, որոնք այս իրադարձությունները դուրս են բերում խաղաղ բողոքի ցույցերի շրջանակներից։ Փոխարենը՝ դրանք իրենցից ներկայացնում են ահաբեկչական գործողություններ, որոնք միջազգային իրավունքի համաձայն լուրջ հետևանքներ ունեն», – հավելել է նա։

News.am