Логотип

Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակները. ո՞ր տեղում է Հայաստանը

Global Fire Power կայքը կազմել է 2025 թվականի դրությամբ աշխարհի ամենահզոր բանակների ցանկը։ Ցանկում ընդհանուր առմամբ ներառված է 145 երկիր։

Հայաստանը զբաղեցրել է 91-րդ տեղը, մինչդեռ հարևան Վրաստանը՝ 94-րդը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը։

Հնդկաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Թուրքիան զբաղեցրել է իններորդ տեղը, իսկ Իսրայելը և Իրանը գրեթե անմիջապես հաջորդել են դրանց՝ համապատասխանաբար 15-րդ և 16-րդ տեղերում։

Վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենաուժեղ բանակներ ունեցող երեք երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։

News.am