«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյի Լավրովի հայտարարությանը:
Ըստ Միրզոյանի՝ քաղաքական հայտարարությունների դեպքում քրեական հետապնդում է իրականացվում, եթե այդ արտահայտությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են ՀՀ ինքնիշխանությունը:
«Եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, այդ մասին խոսք ասելը կամ մեկնաբանելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն»,-նշեց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա ասել էր, որ ռուսական կողմին լրջորեն մտահոգել է այն հանգամանքը որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է քաղաքական հայացքների համար:
Aysor.am
