Логотип

Դատախազությունը Կարեն Ավագյանից պահանջում է բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

– 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում.

– 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:

News.am