Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով ապրիլի 1-ից ընտանեկան, սոցիալական և անապահովության նպաստները և հրատապ օգնությունը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Մինչ այժմ նպաստները կարող էին վճարվել կանխիկ՝ ընտանիքի չափահաս անդամին, եթե նպաստառուն ուներ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում, կամ լրացել էր 75 տարին։
Նոր կարգավորմամբ այդ բացառությունը վերացվում է։
Armenia Today
