Նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում, Aysor.am-ին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
«Այս պահին բոլոր 5 պացիենտների վիճակը կայուն է, ծայրահեղ ծանր հիվանդ չունենք։ Բոլորի առողջական վիճակը կայունացել է, հեմոդինամիկ ցուցանիշներով կարելի է գնահատել միջին ծանրության և նրանք ռեանիմացիոն բաժանմունքից կտեղափոխվեն այլ բաժանմունքներ՝ անոթային կամ վիրաբուժական, նայած թե մարմնի որ հատվածն է վնասված եղել»,-ասաց Կուրղինյանը։
Նա նշեց, թե վիրավոր քաղաքացիներից մեկը դուրս է գրվել։
Ինչ վերաբերում է ծայրահեղ ծանր վիճակում գտնված երկու քաղաքացիներին, բժիշկն ասաց, թե նրանք էլ վիրահատության են ենթարկվել, արյան ցուցանիշները կարգավորվել են, այս պահին գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք՝ երեկ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով «Արմենիա» ԲԿ էին տեղափոխվել 7 հոգի։ ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էր։
