Логотип

Ցանկացած ռազմական գործողություն պետք է իրականացվի Կոնգրեսի հաստատմամբ․ ՀՅԴ-ն՝ Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ խիստ օրենսդրական վերահսկողություն իրականացնել, տեղեկանում ենք ancnews-ից։

Հանձնախումբն ընդգծել է, որ ցանկացած ռազմական գործողություն պետք է իրականացվի միայն Կոնգրեսի պաշտոնական հաստատմամբ։ Կազմակերպության համոզմամբ՝ Իրանում ստեղծված իրավիճակը կարող է ազդել նաև երկրի հայ համայնքի վրա։

«Հանձնախումբը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության I հոդվածի, 8-րդ բաժնի, 11-րդ կետի, պահանջում է Կոնգրեսի պաշտոնական հավանությունը ցանկացած պատերազմական գործողության համար»,- ասված է հրապարակման մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։

Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: Փետրվարի 26-ին տեղի ունեցած բանակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել էր, որ «բանակցություններում էական առաջընթաց» է գրանցվել։

Armenia Today