Կիպրոսի նախագահ Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից կղզու հյուսիսում F-16-ների տեղակայումն Անկարայի արձագանքն է ԵՄ անդամ պետությունների հայտարարություններին, որ Կիպրոսի անվտանգությունը ԵՄ-ի համատեղ պատասխանատվությունն է։
«Բոլորի համար ակնհայտ է, որ թուրքական կառավարության այդ որոշումը Եվրոպայի, ԵՄ անդամ պետություններից հղված ազդանշանին պատասխան է, որ Կիպրոսի անվտանգությունը Եվրամիության անվտանգությունն է և նաև ԵՄ պատասխանատվությունն է- նշել է Քրիստոդուլիդեսը։ -Անկախ նրանից, թե ինչ են նրանք անում, անկախ նրանից, թե ինչ են տեղակայում Կիպրոսում, և ես հիշեցնում եմ, որ օկուպացված տարածքներում արդեն տեղակայված են զգալի թվով օկուպացիոն ուժեր և սարքավորումներ, Թուրքիան չի դադարում օկուպացիոն տերություն լինել Կիպրոսում»,- հավելել է նա։
Հունաստանն արդեն տեղակայել է երկու ֆրեգատ և չորս կործանիչ՝ կղզու հարավային ափը պարեկելու համար։ Ֆրանսիան ուղարկել է մեկ ֆրեգատ, ինչպես նաև ցամաքային հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգեր։ Առաջիկա օրերին սպասվում է նաև Charles de Gaulle ավիակիրի ժամանումը Միջերկրական ծովի արևելյան հատված։ Բացի դրանից, սպասվում է, որ Իտալիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի ռազմանավեր կմիանան տարածաշրջանին, իսկ բրիտանական HMS Dragon ականակիրը կմիանա այս շաբաթվա վերջում։
News.am
