Խոշոր բիզնեսի հետ հանդիպումն «անեստեզիայի» նպատակ էր հետապնդում՝ հանգստացնել գործարարներին Ռուսաստանի կոշտ հայտարարություններից, ինչպես նաև արդեն որոշակի սահմանափակումներից հետո:
Բիզնեսը, սովորաբար, ողնուղեղի մակարդակով է զգում վտանգը: Իսկ նախընտրական շրջանում բիզնեսի նման անորոշությունը կարող է որոշ մարդկանց «քթերից դուրս գալ»:
Իհարկե, ի տարբերություն հասարակության լայն զանգվածների, բիզնեսմենի ականջին «լապշա կախելն» այդքան էլ հեշտ չէ…, որովհետև բիզնեսմենին, որը տասնամյակներ շարունակ, ամենօրյա ռեժիմով փորձում է արտահանման համար շուկաներ փնտրել կամ ներկրման համար էժան հումքի և ապրանքների արտադրողներ գտնել, նոր շուկաների և ճանապարհների մասին հեքիաթներով դժվար է հանգստացնել… հատկապես, երբ ինքդ ամեն ինչ արել ես, որ Ռուսաստանի շուկաներից կախվածությունը հասցնես պատմական մաքսիմումի…
Ջերմուկը վկա…
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ, քաղտեխնոլոգ
Verelq.am
