Եկել եմ ծնողներին աջակցելու համար, անհետ կորած զինծառայողների բոլոր ծնողներին աջակցում եմ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14–ին, ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Դավիթ Առուստամյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Նշենք, որ անհետ կորածների հարազատները պահանջում են հրապարակել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Նա դիմեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քաոչարյանին՝ նշելով. «Խոսքս ուղղում եմ Անդոյին։ Ուրեմն Անդո, այն, որ դու պարծենում ես, որ քո տղան բարձրակարգ է, դա նախ վիրավորում է զինվորներին, ծնողներին և հայոց բանակին։
Բա որ իմ տղային ճանաչես, Անդո, ես Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրն է, բա որ իմ տղային ճանաչես, Ռազմական ինստիտուտը գերազանց ավարտել է, 11 տարի էլ Խոջալուի տանկային զորամասում է ծառայել, վերջում էլ Արեգասարում հերոսացել։
Անդո, ստոր, բոլոր զինվորներին անունից եմ ասում՝ թքած քո ճակատին էլ, քո տղայի վրա էլ։ Իսկ ես լսել եմ, որ ընդհակառակը, քո տղան ոչնչություն է, իմ տղան հերոս է, հայոց բանակում հազարավոր հերոսներ են եղել, մենք ունեցել ենք հոյակապ զինվորներ, հոյակապ ազատամարտիկներ, հոյակապ հրամանատարներ։ Հայոց բանակը քո ասած բանակը չի, ստոր։
Էդ որ մտաք, սկսեցիք հայոց բանակը քարուքանդ անել, հերոս զինվորին մահվան հասցնել, գիտես քո ասածով մարդիկ հավատո՞ւմ են, որ հայոց բանակում տկլոր են պահել կամ սոված են պահել։ Հայոց բանակը որ պառադի էր դուրս գալիս, աշխարհը դուրս էր գալիս որպես հանդիսատես էր նայում։ Դու պիտի պատասխան տաս կոնկրետ ինձ, բոլոր ծնողներին պատասխան պիտի տաս մեզ վիրավորելու համար, տականք, ցախավել։ Կուսակցությունից կուսակցություն փոխելով, տիրոջդ նման, կզելով էդ ու՞ր եք հասնելու։ Չհամարձակվեք հայոց զինվորին մի բան ասեք։
Հայոց բանակում ծառայողների ծնողներն էլ են մեղավոր, որ լռել են, պիտի բոլորը հետ դառնան, թքեն այդ ցախավելի վրա և մնացածների վրա՝ Նիկոլից բռանցրած։ Այս բանդիտական ոհմակը պիտի վերանա, մենք ստեղծենք նոր կառավարություն, նոր ղեկավարություն, հայոց բանակը բարելավվի, վերականգնվի իր նախկին ուժը, դիրքերը և մենք չմոռանանք մեր հերոսներին։
Ուրեմն մենք Կոմանդոս ունենանք, Մոնթե ունենանք, նրանց մոռանանք, եռաբլուրը մոռանանք ու Անդոյի ասածով շարժվե՞նք։ Թքեմ քո ընտանիքի վրա էլ, քո տղայի վրա եէլ, քո վրա էլ, քո կողքինների վրա էլ»,–ասաց նա։
News.am
