Логотип

Ռոբերտ Քոչարյան․ Թրիփը շատ մեծ հարցականի տակ է

Իրանը զգացել է իր ուժը, իր հնարավորությունը, և ցույց է տվել, որ այո, ինքը պատրաստ է իր պետականության համար պայքարել։ Այս մասին հերթական փոդքասթի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Թրիփը շատ մեծ հարցականի տակ է և այս պատերազմը շատ-շատ ավելի հարցեր առաջացրեց Թրիփի նկատմամբ»,–ասել է նա։

Դիտարկմանը, որ իշխանության քարոզարավի մեխը Թրիփն էր, Քոչարյանն արձագանքել է. «Չկա, այդ մեխը ծռվել է։ Ես հետևում եմ քարոզարշավին, որը իրենք վարում են: Դուք որևէ տեղ բովանդակային քննարկում լսե՞լ եք, տեսե՞լ եք, չկա»։

News.am