Логотип

Լիբանանի նախագահը հրաժարվել է Նեթանյահուի հետ բանակցությունից

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հրաժարվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով լիբանանցի անանուն պաշտոնյայի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն ապրիլի 16-ին: Մինչ այդ ԱՄՆ միջնորդությամբ հանդիպում էր կայացել Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև:

Հեռուստաալիքի տվյալով՝ Լիբանանի պաշտոնյաները Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանություններին հայտնել են, որ իրենք չեն բանակցի այնքան ժամանակ, քանի դեռ հրադադար չի հաստատվել Լիբանանի և «Հզբոլլահ» շարժման հետ:

Երեկ «Հզբոլլահի» ղեկավարությունը հայտարարեց, որ համաձայն է հրադադար հաստատել՝ պայմանով, որ իսրայելական կողմը լիովին պահպանի այն։ Ավելի ուշ «Ynet», հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնեց, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը չորսժամյա նիստի ընթացքում հրադադարի մասին որոշում չի կայացրել:

Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության սրվեց մարտի 2-ին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին: Այն ժամանակ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը աջակցություն հայտնեց Թեհրանին։ Մարտի 16-ից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ հարվածներ հասցնելով լիբանանյան քաղաքներին, այդ թվում՝ Բեյրութին: Իրանի և ԱՄՆ–ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Շիական դիմադրությունը վերսկսեց մարտերը, երբ Իսրայելը զանգվածային հարված հասցրեց Բեյրութին և Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին:

Sputnik Արմենիա