Ագարակում բացվել է ԱՊՀ երկրների արվեստների «ԱՐՏ ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդես-փառատոնը։ Այն անցկացվում է «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026» միջոցառման շրջանակներում։
Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տաղավարներում ներկայացված են ազգային տարազներ, արհեստներ և յուրօրինակ ավանդույթներ։ Հայաստանը հանդես է գալիս երեք տաղավարով՝ «Տերյան» մշակութային կենտրոն, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան և «Մեղրի» տաղավար։
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը 2011 թվականից գործում է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո։ «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի նպատակներից մեկը քաղաքների ներուժի բացահայտումն ու դրանց ժառանգության նկատմամբ ուշադրություն հրավիրելն է։
News.am
