Ադրբեջանի մաքսային կոմիտեն Հայաստանից տեղափոխված ապրանքի վերաբերյալ պարզաբանում է տարածել` հայտնելով, որ ՀՀ–ից 960 դոլարի հոլանդական վարդեր են վերարտահանվել, այսինքն` ծաղիկները Հայաստան են ներկրվել Նիդեռլանդներից, այնուհետև տեղափոխվել են Ադրբեջան։
«Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների համաձայն՝ ներմուծման ժամանակ ապրանքի ծագման երկիրը նշվում է որպես գործընկեր երկիր: Տվյալ դեպքում ծաղիկներն արտացոլվել են վիճակագրության մեջ որպես ներմուծում Հայաստանից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցներն առավոտյան հայտնեցին, որ Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ 960 դոլարի ապրանք է ներկրել Հայաստանից։ Ավելի ուշ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։
Sputnik Արմենիա
