Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Մինչ միջազգային հանրությունը շարունակում է աջակցել Փաշինյանի վարչակազմին, մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում, եկեղեցու դեմ սանձազերծված արշավ և քաղաքական հալածանքներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ»,- ասում է Ռոբերտ Ամստերդամը։
Նա նաև նշում է, որ ազատ և արդար ընտրությունների համար ամենամեծ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում՝ Փաշինյանի վարչակազմում, որ ամեն օր կամայական ու դաժան վերահսկողություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
News.am
