Логотип

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Սմբատ Լպուտյանը

Քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։

Ըստ նախնական վարկածի` ձերբակալությունը տեղի է ունեցել ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։

Լրատվամիջոցի տվյալներով` պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։

«Ժողովուրդը» գրում է, որ նույն գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։

Sputnik Արմենիա