Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը ապրիլի 25-ից կվերսկսի աշխատանքը։ Այս մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ:
Առաջին չվերթերը կիրականացվեն դեպի Ստամբուլ և Մուսկատ։
Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել էր, որ իրանական 10 այլ քաղաքների (Քերմանշահ, Ռաշթ, Շիրազ, Յազդ, Զահեդան և այլն) օդանավակայանները ապրիլի 25-ին կվերսկսեն աշխատանքը:
Հիշեցնենք` Իրանում օդային հաղորդակցությունը դադարեցվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմի պատճառով:
Sputnik Արմենիա
