Логотип

Քիմ Քարդաշյան․ Ես այսօր աղոթում եմ հայերի համար, որպեսզի նրանց ցավը չանտեսվի

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում գրառում է կատարել ինսթագրամի իր էջում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ու գրառմանը կցել Հայաստան կատարած իր այցելության ընթացքում արված լուսանկարներ.

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։

Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։

Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի և աշխարհի բոլոր տառապողների համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը չանտեսվի»։

Panorama.am